Ալեքսանդր Տալիզինի տուն
Տեսակ | շենք և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Արբաթ շրջան |
Փողոց | Վոզդվիժենկա փողոց |
Ճարտարապետական ոճ | նեոդասական ճարտարապետություն[1] |
Կազմված է | Q118145515? և Q118145743? |
Բնակիչ | Շուսևի անվան ճարտարապետության պետական թանգարան[1], Talyzin family?, House of Ustinov? և Ռուսական կայսրության ֆինանսների նախարարություն |
Առաջին հիշատակում | 1620 |
Հիմնադրված է | 1787 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[2] |
Ալեքսանդր Տալիզինի տուն (ռուս.՝ Дом Александра Талызина), կլասիցիզմի ոճի ճարտարապետության բնակելի հուշարձան Մոսկվայում։ Գտնվում Վոզդվիժենկա փողոցում։ Մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է[3]։ Ա. Վ. Շչուսևի անվան ճարտարապետության պետական թանգարանի գտնվելու վայրն է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հողակտորի պատմությունը հայտնի է 1620-ական թվականներից, երբ տարածքը բաժանվել է Պեչորայի վանքի և ազնվական Ի. Պիսեմսկու միջև[4]։ XVII դարի կեսերին այստեղ գտնվում էր բոյար Իվան Միլոսլավսկու դաստակերտը[4]։
1659 թվականին այստեղ եղել է Նոր դեղագործարանը։ 1670-ական թվականներին սկսվել է ակտիվ շինարարություն, որի ղեկավարն էր Գուրի Վարֆոլոմեևը։ Ստեղծվել է Սեղանատուն, որը տեղակայված էր Ստարովագանկովսկի նրբանցքի երկայնքով[4]։
XVIII դարի սկզբին տան սեփականատեր է դարձել դիվանագետ Վասիլի Դոլգորուկովը։ Ենթադրվում է, որ նրա օրոք է կառուցվել «Այգեպանի տունը»։ Վասիլի Դոլգորուկովի ձերբակալությունից հետո տարածքի տիրապետումն անցել է «վրաց Վախթանգ թագավորին»։ Այդ ժամանակ կառուցվել է քարե տունը (ենթադրաբար Պյոտր Երոպկինի նախագծով)[4]։
Հրաժարականից հետո Վոզդվիժենկայի հողակտորն իշխան Գեորգի Բագրատիոնից գնել է գաղտնի խորհրդական Ալեքսանդր Ֆեոդորովիչ Տալիզինը։ Ենթադրաբար Մատվեյ Կազակովի նախագծով 1787 թվականին կառուցվել է երկու կողաշենքերով եռահարկ տուն։ Նրա ճակատը պատկերված է Կազակովի «Ճարտարապետական ալբոմներում»[4]։
1805 թվականին սնանկացած գեներալ Ստեպան Տալիզինը շինությունը վաճառել է վաճառական Միխայիլ Ուստինովին։ Շինությունը վերակառուցվել է. հայտնվել են երկհարկանի անցումներ հիմնական տան և կողաշենքերի միջև, ամպիր ոճի զարդեր ճակատին։ Ուստինովների օրոք առանձնատունը դարձել է Մոսկվայի մշակութային սալոններից մեկը, որն այցելել են ճանաչված անձինք[4]։
1845 թվականին շենքի սեփականատերը դարձել է Ռուսական կայսրության ֆինանսների նախարարությունը, որն այն փոխանցել է Մոսկվայի գավառական գանձատանը և Մոսկվայի արքունական պալատին։ 1890-ական թվականներին շինության կողային մասերի վերևում հայտնվել է երրորդ հարկը։ Այս տեսքով դաստակերտը պահպանվել է մինչև մեր օրերը[4]։
1920 թվականին առանձնատանը տեղակայվել են ՌԿԿ կենտկոմի քարտուղարությունը և Իոսիֆ Ստալինի ու նրա քարտուղարների աշխատասենյակները։ 1930-ական թվականներին դաստակերտում գործել է հանրակացարան, այնուհետև՝ կոմունալ բնակարաններ[4]։
Հայրենական մեծ պատերազմից հետո ճարտարապետական շինության մի մասը հանձնվել է Ա. Վ. Շչուսևի անվան ճարտարապետության պետական թանգարանին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://muar.ru/o-muzee/istoriya
- ↑ Постановление Совета Министров РСФСР № 1327 от 30.08.1960
- ↑ ДЕПАРТАМЕНТ КУЛЬТУРНОГО НАСЛЕДИЯ ГОРОДА МОСКВЫ — Дом Талызина: главный дом и флигель во дворе с полуциркульной стеной, дом садовника, 1787 г., арх. М.Ф. Казаков. Палаты Государева Аптекарского двора, XVII в.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Дом Талызина — Знаменитые и известные исторические здания и дома Москвы
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Дом Талызина — Знаменитые и известные исторические здания и дома Москвы Արխիվացված 2018-09-30 Wayback Machine
- ДЕПАРТАМЕНТ КУЛЬТУРНОГО НАСЛЕДИЯ ГОРОДА МОСКВЫ — Дом Талызина: главный дом и флигель во дворе с полуциркульной стеной, дом садовника, 1787 г., арх. М.Ф. Казаков. Палаты Государева Аптекарского двора, XVII в. Արխիվացված 2018-11-17 Wayback Machine